Կարծում եմ՝ ՀՀ-ի մասով շատ բան այլ կերպ կընթանա, սակայն այդ մասին՝ Աբխազիայի ընտրություններից հետո:
Չի կարելի բացառել նաև լրջագույն ու շատ անակնկալ փոփոխությունները:
Մյուս կողմից, չնայած արտաքին՝ իբր մրցունակ երևալուն, Վատիկանն էլ ամենևին այն չէ, ինչ կար նախկինում՝ գլոբալ առումով:
ՀՀ-ի մասով, մեծագույն հավանականությամբ ,կգործարկվի «ձեր մասով մենք ձեզ տեղյակ կպահենք» մոտեցումը, եթե մինչ այդ որոշներն իրենք չվազեն հյուսիս ու մասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների մայիսյան միջոցառումներին՝ որպես ՀԱՊԿ անդամ-սառեցված երկիր:
Չի բացառվում, որ մի շարք բաներ նաև մինչ այդ լինեն:
Մի բան էլ. ՀՀ-ի քաղաքական դաշտի մասով նախկին բանաձևերը չեն աշխատելու, լրիվ այլ միավորներ ու մարդիկ են առաջին պլան գալու:
Ի դեպ, ես գիտեմ, որ ձեզ ամենից շատ հենց սա է հետաքրքիր: Ինչևէ, սպասենք:
Մենք պետք է հասկանանք, որ աշխարհը գլխիվայր փոխվել է, ու ստանդարտներից պետք է դուրս գալ:
Ալեն Ղևոնդյան